ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սիրիական զորքերը հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը

Սիրիական զորքերը հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը
02.03.2017 | 22:56

Սիրիական բանակի զինծառայողները հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը, որտեղ գտնվում են անտիկ հուշարձանները՝ հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը: Սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Պալմիրայի պատմական մաս և ձեռնամուխ եղել ահաբեկիչների վերջին ապաստարանների վերացմանը՝ գործակալությանը հայտնել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը:

«Զորքերը դանդաղորեն շարժվում են մի քանի կետերից և շատ զգուշավոր մարտավարություն են կիրառում, որ վնաս չհասցնեն քաղաքի անտիկ հուշարձաններին և խուսափեն անտեղի կորուստներից»,-ընդգծել է նա: Նրա խոսքով՝ քաղաքի շրջաններում գործում են դիպուկահարները: Բացի այդ, նահանջող զինյալները թողել են բազմաթիվ ականապատ տարածքներ:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ